Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

Աֆղանստանում ահաբեկչությունից 44 մարդ է զոհվել

Աֆղանստանում ահաբեկչությունից 44 մարդ է զոհվել
04.04.2013 | 11:29

Աֆղանստանի Ֆարախ քաղաքի դատարանի վրա «Թալիբան» շարժման գրոհայինների հարձակման հետևանքով 44 մարդ է մահացել։ Այս տվյալները հրապարակել է երկրի ներքին գործերի նախարարությունը։ Զոհերի թվում են անվտանգության 10 աշխատակիցներ, ինչպես նաև՝ տեղի 34 բնակիչներ։ Եվս 90 մարդ վիրավորվել է։
9 ահաբեկիչներ դատարանի շենքի մոտ գործի են դրել պայթուցիկ սարքը, ինչից հետո գրոհով վերցրել են այն։ Թալիբների և անվտանգության աշխատակիցների միջև սկվել է փոխհրաձգություն։

Դիտվել է՝ 1450

Մեկնաբանություններ